Կրոնշտադտում տեղադրվել է ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության Կրոնշտադտ քաղաքի «Հայրենասեր» զբոսայգում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականներ, Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև քաղաքի վարչակազմի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում ընդգծել է, որ Իսակովի անունը հավերժ մնաց նավատորմի պատմության մեջ և դարձավ ազգային հիշողության մի մասը՝ որպես տոկունության խորհրդանիշ, որը ոգեշնչում է նավաստիների սերնդին։

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Կրոնշտադտում Հովհաննես Իսակովի հուշարձանի բացմանը։ 

«Նրա պատմությունը մեզ բոլորիս հայտնի է։ Վաստակավոր ռազմական առաջնորդ, մարդ, ով երազում էր նավատորմի հրամանատար դառնալ, և դարձավ»,-ասել է նա։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Իվան Իսակովը մասնակցել է Բալթյան երկրների, Լենինգրադի, Ղրիմի և Կովկասի պաշտպանության ռազմական գործողությունների պլանավորմանը։ Նա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, պարգևատրվել է 6 Լենինի, 3 Կարմիր դրոշի շքանշաններով, ինչպես նաև բազմաթիվ մեդալներով ու արտասահմանյան պարգևներով։

Հայերեն Русский

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը

Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. ԲՏԱ նախարար

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին

ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր

«Ազատություն» պրեմիում համալիրում՝ KONE բարձրակարգ վերելակներ. կողմերը հուշագիր են կնքել

Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով