Ռուսաստան

Փաշինյանը Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում ասված է. 

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Խորը կսկիծով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Պավելի Սիմոնյանի մահվան մասին։

Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի «Արարատը» 1973 և 1975 թվականներին դարձավ չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին։

Իր երկարատև և հագեցած գործունեության համար Նիկիտա Սիմոնյանը նաև արժանացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների: Նրա նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար։

Խնդրում եմ Ձեզ՝ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և աջակցության խոսքեր փոխանցել Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին և մտերիմներին»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում