Սլովենացիները հանրաքվեով մերժել են բժշկական օգնությամբ ինքնասպանության օրենքը

1 րոպեի ընթերցում

Սլովենացիների մեծամասնությունը նոյեմբերի 23-ին տեղի ունեցած քվեարկության ընթացքում ոչ է ասել առաջարկվող օրենքին, որով օրինականացվելու էր բժշկական օգնությամբ մահը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, օրենքին դեմ է քվեարկել սլովենացիների 53,43 տոկոսը։ 

Սլովենիայի խորհրդարանը հուլիսին ընդունել էր օրենք, որով պետք է թույլատրվեր որոշ անբուժելի հիվանդների համար բժշկական օգնությամբ մահը։ Սակայն աջակողմյան քաղաքական գործիչ Ալես Պրիմչի ղեկավարությամբ՝ քաղաքացիական նախաձեռնությամբ հարցը դրվել էր հանրաքվեի։

Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ քվեարկողների միայն 46,57 տոկոսն է կողմ քվեարկել օրենքին։

«Մենք ականատես ենք լինում հրաշքի։ Կյանքի մշակույթը հաղթել է մահվան պաշտամունքին»,- քվեարկությունից հետո հայտարարել է Պրիմչը։

Օրենքը թույլ էր տալու դեղորայքային ինքնասպանություն գործել այն չափահասներին, ովքեր տառապում էին անբուժելի հիվանդություններով։ Օրենքի կողմնակիցների կարծիքով՝ դրա ընդունումը կօգներ մեղմացնելու ավելորդ ցավը։

Հայերեն

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը