Հունգարիան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինայի ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի Ուկրաինայի կառավարությանը գումար ուղարկել այդ երկրում կոռուպցիոն սկանդալի ի հայտ գալուց հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Ուկրաինայում պատերազմական մաֆիա է, գործում է կոռուպցիոն համակարգ, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահը․․․վճարները դադարեցնելու ու անհապաղ ֆինանսական հաշվետվություն պահանջելու փոխարեն ցանկանում է ևս 100 մլրդ ուղարկել Ուկրաինային։ Սա խենթություն է»,- լրագրողներին ասել է Սիյարտոն Բրյուսելում՝ ԵՄ գործընկերների հետ հանդիպումից առաջ։

Հունգարիայի ԱԳ նախարարը նշել է, որ ներկա պահի դրությամբ՝ հեռանկարներն Ուկրաինայի համար այնքան էլ լավը չեն։ «Ժամանակն Ուկրաինայի կողմից չէ, հակառակը մտածելը խաբեություն է»,- ասել է նա։ 

Պետեր Սիյարտոն հավելել է նաև, որ Հունգարիան աջակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնություններին։

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել էր էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին։ Կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական են ներկայացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը և արդարադատության նախարար Հերման Հալուշչենկոն։ Ըստ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների՝ նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ընկերը, ներգրավված են եղել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմայում։ Ըստ նախնական գնահատականների՝ յուրացվել է շուրջ 100 միլիոն դոլար։  

Հայերեն

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը