Մոսկվան միջոցներ կձեռնարկի Գդանսկում ՌԴ հյուպատոսության փակմանն ի պատասխան

1 րոպեի ընթերցում

Գդանսկում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանն ի պատասխան՝ Մոսկվան կկրճատի Ռուսաստանում Լեհաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Որպես պատասխան հայելային միջոց՝ ռուսական կողմը կնվազեցնի Լեհաստանի դիվանագիտական-հյուպատոսական ներկայությունը Ռուսաստանում», - ասել է դիվանագետը։

Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր երկրում ներկայումս գործող Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշման մասին։

Սիկորսկու խոսքով՝ այս միջոցառումները կապված են Վարշավան Ուկրաինայի հետ կապող երկաթգծի վրա վերջերս տեղի ունեցած դիվերսիաների հետ։ Այսպիսով, Գդանսկում դիվանագիտական ​​​​առաքելության փակումից հետո Ռուսաստանը Լեհաստանում հյուպատոսություններ չի ունենա, այլ միայն դեսպանատուն Վարշավայում։

Ռուսաստանում կա Լեհաստանի երկու գլխավոր հյուպատոսություն՝ Կալինինգրադում և Իրկուտսկում։

Եվրոպա

Լեհաստանը փակում է Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը երկաթգծի վրա դիվերսիայից հետո

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա