Իրան

ԱԷՄԳ-ն սերտ կապի մեջ է Իրանի հետ՝ տեսչական ստուգումների լիակատար վերսկսման  համար

1 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն սերտ կապի մեջ է Իրանի հետ՝ տեսչական ստուգումների լիակատար վերսկսման  համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կանոնավոր կապի մեջ է իրանական կողմի հետ՝ Իսլամական Հանրապետությունում տեսչական ստուգումները լրիվ ծավալով վերսկսելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանում։

«Մեր տեսուչները կրկին Իրանում են և արդեն ստուգումներ են անցկացրել հունիսյան հարձակումներից չտուժած օբյեկտներում, սակայն լրիվ ծավալով տեսչական ստուգումների վերսկսման համար պահանջվում է ավելի մեծ աջակցություն (Իրանի կողմից)։ Մենք կանոնավոր կապի մեջ ենք Թեհրանի հետ և շարունակում ենք աշխատել սովորական ստուգման ընթացակարգերի լիարժեք վերսկսման ուղղությամբ», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում