Արայիկ Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մինչ բնակիչների հետ հանդիպումը, Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանը մանրամասներ է ներկայացրել իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: 

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վերին Դվին, Դիմիտրով, Ռանչպար, Ղուկասավան բնակավայրերի բնակիչների հետ, ընդգծել, որ ազգային փոքրամասնությունների կրթական, կրոնական, մշակութային իրավունքներն ու պահանջմունքները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են և այցի նպատակը ոչ միայն իրականացված ծրագրերին ծանոթանալն է, այլ նաև տեղում մտահոգություններին ու խնդիրներին ծանոթանալն ու հասցեագրելը: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև պատասխանել է բնակիչների կողմից բարձրացված հարցերին և համապատասխան հանձնարարականներ տվել:

Հայերեն Русский

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը