ԱՄՆ-ն նվազեցնում է լատինամերիկյան չորս երկրից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ վարչակազմն առևտրային համաձայնության է հասել Արգենտինայի, Գվատեմալայի, Էկվադորի և Սալվադորի հետ, որով նախատեսվում է Վաշինգտոնի կողմից ներմուծվող որոշակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սալվադորի, Արգենտինայի, Էկվադորի և Գվատեմալայի հետ բեկումնային առևտրային համաձայնագրերի մասին, որոնք ավելի լայն և պարզեցված մուտքի հնարավորություն են բացում Արևմտյան կիսագնդում Ամերիկայի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մի քանիսի շուկաներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր չորս երկրների դեպքում խոսքը մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի նվազեցման կամ լիակատար չեղարկման մասին է։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Վաշինգտոնը կհրաժարվի Էկվադորի, Սալվադորի և Գվատեմալայի նկատմամբ մաքսատուրքերից այն ապրանքների համար, որոնք չեն կարող «աճեցվել, արդյունահանվել կամ բնականորեն արտադրվել ԱՄՆ-ում բավարար քանակությամբ»։

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ համաձայնեցված միջոցառումները կարող են թույլ տալ իջեցնել, մասնավորապես, բանանի, սուրճի և շոկոլադի գներն ամերիկացիների համար։

Իր հերթին, ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրը The Financial Times-ին հայտնել է, որ ապրանքների մեծամասնության համար կպահպանվեն 10-15%-ի չափով մաքսատուրքերը։ Աղբյուրը հավելել է, որ համաձայնագրերը կարող են հրապարակվել երկու շաբաթվա ընթացքում։

Հայերեն

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով