Եվրոպա

Վուչիչը հայտարարել է, որ Մակրոնի հետ հանդիպմանը  քննարկել է Ուկրաինայում խաղաղության հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Վուչիչը հայտարարել է, որ Մակրոնի հետ հանդիպմանը  քննարկել է Ուկրաինայում խաղաղության հնարավորությունը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նոյեմբերի 13-ին կայացած 3-ժամյա հանդիպման ընթացքում քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորությունը, այլ ոչ թե զենքի կամ զինամթերքի մատակարարումները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Փարիզում կայացած բանակցություններից հետո նա լրագրողներին հայտնել է, որ զրույցը նվիրված է եղել ռազմավարական հարցերին և ապագա քայլերին։ 

«Մենք խոսեցինք ռազմավարական հարցերի մասին, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում առաջիկա շրջանում», - ընդգծել է Վուչիչը։

Սերբիայի նախագահը նշել է, որ հանդիպմանը չեն քննարկվել ռազմական մատակարարումները։ 

«Մենք քննարկել ենք Ուկրաինայում ստեղծված իրադրությունը։ Եվ, հավատաք թե ոչ, մենք չենք խոսել ոչ մի զենքի մասին, չենք խոսել զինամթերքի մասին։ Մենք խոսել ենք խաղաղության և այն մասին, թե երբ և ինչպես կարելի է հասնել խաղաղության։ Դա ինձ մեծ հույս է ներշնչում», - եզրափակել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում