Եթե մենք իշխանության չլինեինք, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինի․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ 2018 թվականին, եթե իրենց քաղաքական թիմն իշխանության չգար, այսօր ինքնիշխան Հայաստան գոյություն չէր ունենա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել, սա առաքելություն է, մենք այս առաքելությունն անում ենք: Ես 2021 թվականին ասեցի, եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես լուռ ու մունջ պատի տակ կանգնելու եմ, հիմա էլ եմ ասում, բայց հիմա վստահ ենք, ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որով մենք անցել ենք: Ի՞նչ է պետությունը, մենք նոր ենք սովորում, իրենք չգիտեն, թե ինչ է պետությունը, իրենք գիտեն, թե ինչ է ֆորպոստը, բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից, անկախ պետություն լինենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ կառավարության 2021 թվականի ծրագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթներ կային, իրենք կարող էին գնալ այդ դրույթների հետևից, բայց կկորցնեին պետությունը:

«Քաղաքական առաջնորդությունն այդտեղ է, որ վերցնես քեզ վրա պատասխանատվություն, որը ոչ մեկը չէր վերցնի: Բանակցային փաստաթղթերը կբացահայտվեն, կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է: Մեզ գրպանում պահել են՝ Ղարաբաղը, որպես խայծ օգտագործելով»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև դիտարկմանը, թե իբր իրենք չեն սիրում ղարաբաղցիներին կամ անվստահություն ունեն նրանց նկատմամբ:

«Այսօրվա մեր ԶՈՒ ղեկավարության կեսը ղարաբաղցի է, մեր այսօրվա զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից, բա, եթե մենք չենք վստահում, չենք սիրում, դավաճանել ենք, ոնց ենք այդ մարդկանց նշանակել: Բա այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, իրենք ներսից գիտեն չէ՞ ամեն ինչ, բա ո՞նց են մեզ հետ աշխատում»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

Հայերեն العربية English Français Русский

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը