Ռուսաստան

Կրեմլն Ուկրաինային նախազգուշացրել է բանակցություններից հրաժարվելու հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

Կրեմլն Ուկրաինային նախազգուշացրել է բանակցություններից հրաժարվելու հետևանքների մասին

Ռուսաստանի հետ երկխոսությունից հրաժարվելու դեպքում Ուկրաինան ստիպված կլինի բանակցություններ վարել ավելի վատ դիրքերից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում ՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Նոյեմբերի 12-ին բրիտանական Times պարբերականն Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կիսլիցայի հետ զրույցից հետո գրել էր, թե ռուս-ուկրաինական շփումները Կիևի նախաձեռնությամբ դադարեցվել են: 

«Նման հայտարարությունների ֆոնին ուկրաինական կողմը պետք է իմանա, որ վաղ թե ուշ ստիպված կլինի բանակցություններ վարել, բայց շատ ավելի վատ դիրքերից: Այդ դիրքերը Կիևի վարչակարգի համար օրեցօր վատթարանում են», - նշել է Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում