Ֆրանսիան կօգնի Պաղեստինին սահմանադրության մշակման հարցում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կօգնի Պաղեստինին մշակել պետության սահմանադրությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Փարիզում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա հայտարարել է, որ Ֆրանսիան և Պաղեստինը կստեղծեն համատեղ հանձնաժողով՝ Պաղեստինի սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատելու համար։

«Այս հանձնաժողովը պատասխանատու կլինի բոլոր իրավական ասպեկտների վրա աշխատելու համար՝ սահմանադրական, ինստիտուցիոնալ և կազմակերպչական», - լրագրողների հետ զրույցում նշել է Մակրոնը։

«Այն կնպաստի նոր սահմանադրության մշակման աշխատանքներին, որի նախագիծն ինձ ներկայացրել է նախագահ Աբբասը, և կձգտի վերջնականապես մշակել Պաղեստինի Պետության բոլոր պայմանները», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան 2025 թվականի համար Գազային կտրամադրի 100 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն իր հերթին նշել է, որ իրենք հանձնառու են երկխոսության և խաղաղության մշակույթին։

«Մենք ցանկանում ենք ունենալ ժողովրդավարական, անզեն պետություն, որը հանձնառու կլինի օրենքի գերակայությանը, թափանցիկությանը, արդարադատությանը, բազմակարծությանը և իշխանության ռոտացիային», - ասել է Աբբասը։

Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և համաշխարհային գործընկերների ջանքերը՝ Գազայի հատվածում մարտական ​​գործողությունները դադարեցնելու և զինված խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման միջոցով կայուն խաղաղություն հաստատելու հաջորդ փուլ անցնելու համար։

Մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, սեպտեմբերին պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի Պետությունը։ Այդպիսով Պաղեստինը ճանաչած երկրների թիվը գերազանցել է 150-ը։ Նրանց թվում է նաև Հայաստանը։ 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով