Հայաստանի և Կոնգոյի ԱԳ փոխնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրազիլի Բելեմ քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում նոյեմբերի 7-ին հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Նոելլա Այեգանագատո Նակուիպոնեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ և ԿԴՀ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ներկայացնելով ՀՀ տեսլականը՝ ուղղված առավել ներառական Համաժողովի անցկացմանը։  

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերն ընդգծել են բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածության կարևորությունը կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցրեագրման գործում։

Երկուստեք ընդգծվել է նաև երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ոլոտային փոխգործակցության խթանման պատրաստակամությունը։

Հայերեն English

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը