Թրամփը հանրապետականներին կոչ է արել անհապաղ դադարեցնել շաթդաունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում հանրապետականներին կոչ է արել նոյեմբերի 5-ից դադարեցնել շաթդաունը՝ դեմոկրատներին զրկելով ֆիլիբաստերի կանոնի (տևական քննարկումների) միջոցով բյուջեի ընդունումն արգելափակելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է սենատորների հետ նախաճաշի ընթացքում:

«Կարծում եմ, դա շատ կարևոր է՝ մեզ անհրաժեշտ է բացել երկիրը: Եվ դա այսօր կեսօրին անելու միջոցը ֆիլիբաստերի կանոնի չեղարկումն է»,- նշել է նա:

Թրամփը զգուշացրել է, որ առանց այս ընթացակարգի չեղարկման (այն փոքրամասնությանը հնարավորություն է տալիս խոչընդոտել որոշումների ընդունմանը) Կոնգրեսը կաթվածահար կլինի առաջիկա տարիներին:

Նա ընդգծել է, որ Կոնգրեսը նախկինում միշտ համաձայնել է ժամանակավոր երկարաձգումներին, սակայն առաջին անգամ դա տեղի չի ունեցել:

ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ից սկսվել է ֆինանսական նոր տարին, բայց Կոնգրեսը դեռ չի հասցրել համաձայնեցնել բյուջեն, ինչի հետևանքով կառավարությունը չի կարողանում աշխատել: Միացյալ Նահանգներում այսպիսի շաթդաունը ենթադրում է Կոնգրեսի կողմից ուղղակիորեն ֆինանսավորվող պետական որոշ հաստատությունների աշխատանքի դադարեցում՝ ֆինանսական հաջորդ տարվա բյուջեի չհամաձայնեցված լինելու պատճառով:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցումը կարող է օգտագործել աշխատակազմի և վճարումների զանգվածային կրճատումներ կատարելու համար: Նա պնդել է, որ բյուջեի հետ կապված խնդիրը ծագել է դեմոկրատների դիրքորոշման պատճառով, իսկ ստեղծված իրավիճակը Սպիտակ տունը օգտագործում է հանրապետականներին դուր չեկող ծրագրերից ձերբազատվելու համար:

 

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել