Իրան

Իրանը պահպանել է գրեթե ամբողջ հարստացված ուրանը. Գրոսի

2 րոպեի ընթերցում

Իրանը պահպանել է գրեթե ամբողջ հարստացված ուրանը. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ըստ գործակալության գնահատումների՝ գրեթե ողջ հարստացված ուրանն Իրանում է մնում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Financial Times թերթին տված հարցազրույցում։

«Վնասը հսկայական էր, բայց ըստ մեր գնահատումների՝ մինչև 60%, ինչպես նաև 20%, 5% և 2% հարստացված ուրանի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, դեռևս այնտեղ է», - ասել է Գրոսին։  

Նրա խոսքով՝ «հարստացման նման բարձր աստիճան ունեցող նյութի գոյությունն ինքնին մտահոգություն է առաջացնում»։

Սեպտեմբերին Գրոսին հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ն չի տեսնում ուղղակի նշաններ, որ Իրանը մեծացնում է ուրանի հարստացման մակարդակը, բայց Թեհրանը դա անելու կարողություն ունի։

Լույս հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել է Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ-ն կիրառել է GBU-57A/B Massive Ordnance Penetrator հակաբունկերային ռումբեր, առանց որոնց Իսրայելը չէր կարող խոցել ամենախորը ստորգետնյա օբյեկտները, հաղորդել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը: Ռումբերն արձակել է B-2 ռազմավարական ռմբակոծիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում