Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն ամուսնության 17-ամյակը նշանավորել են տեսահոլովակի պրեմիերայով

2 րոպեի ընթերցում

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն ամուսնության 17-ամյակը տոնել են նոր տեսահոլովակով։

«Ես և Հռիփսիմեն մի շատ կարևոր բան ենք հասկացել՝ տարիների ընթացքում ավելի ենք սկսել սիրել միմյանց. մեր սերը դարձել է ավելի ամուր։ Հենց այդ մասին է խոսում «Քարի պես ամուր է սերս» երգը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Գրիգոր Դանիելյանը։

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Դանիելյանն է, իսկ տեսահոլովակի հիմքում զույգի հարսանեկան արարողությունից արխիվային կադրերն են։

«Ընտանիքում սեր, միություն և համերաշխություն ենք քարոզում։ Միայն փոխադարձ վստահության ու սիրո վրա կարելի է կառուցել ամուր ընտանիք։ Մեր երեխաները մեզ տեսնելով են սովորում․ չենք ասում՝ ինչպես սիրել, նրանք դա տեսնում են մեր հարաբերություններում։ Դա ամեն ընտանիքում պետք է լինի։ Մենք ենք այն օրինակը, որը պետք է փոխանցենք հաջորդ սերնդին»,-նշում է դերասանը։ 

Դանիելյանի խոսքով՝ տեսահոլովակն իրենց ընտանիքի համար շատ կարևոր է դարձել։ «Տանը երբեք ոչ մի առիթ չենք մոռանում։ Լինելով շատ զբաղված՝ նույնիսկ փնտրում ենք առիթներ, որպեսզի ընտանիքով նշենք և միասին անցկացնենք օրը։ Գաղափարը վաղուց կար․ ցանկանում էի մեր տարեդարձի կապակցությամբ անակնկալ պատրաստել։ Հասկացա, որ կարող եմ երգ գրել, որը կլինի և՛ անակնկալ, և՛ կմնա մեր ընտանեկան պատմության մեջ։ Գրեցի երգը, հետո մեր լավ ընկեր Էմանուել Հակոբյանի (E-Man Studio) հետ պատրաստեցինք այն»,-եզրափակում Գրիգոր Դանիելյանը։ 

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը