Հայաստանն ու Հնդկաստանը կարևորում են փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահ Ռամ Մադհավին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա երկկողմ օրակարգին, մտքեր փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների  փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության առավել ակտիվացումը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով: Ռամ Մադհավը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և համընդհանուր մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով տարածաշրջանային և միջտարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու համակողմանի համագործակցության զարգացման շուրջ Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը:  

Հայերեն English

Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը

ԱԺ նիստ

Ջրային կոմիտեի ղեկավար կազմը երկօրյա այցով եղել է Տավուշի մարզում

Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հարցերը

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաղորդագրություններ է փոխանակել Թրամփի աշխատակազմի ղեկավարը ձևացող անձի հետ