Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով։ Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում