Քաղաքականություն

Հայաստանն ու Հնդկաստանը կարևորում են փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հնդկաստանը կարևորում են փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահ Ռամ Մադհավին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա երկկողմ օրակարգին, մտքեր փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների  փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության առավել ակտիվացումը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով: Ռամ Մադհավը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և համընդհանուր մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով տարածաշրջանային և միջտարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու համակողմանի համագործակցության զարգացման շուրջ Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը:  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում