Հայաստան

«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի համով ըմպելիքի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

1 րոպեի ընթերցում

«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի համով ըմպելիքի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողության ընթացքում խախտումներ են հայտնաբերել Արագածոտնի մարզի Օշական գյուղում գործող «Օշ Գրուպ» ՍՊԸ-ում, որի արտադրանքը ներկայացվում է «Պրեմիում» ապրանքանիշով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի ներկայացված նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասում տվյալ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։

Տեսչական մարմինը ընկերությանը սահմանել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում