Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է
1 րոպեի ընթերցում

Զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Նա կալանավորվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 13-ին հայտնել էր, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նշվել էր, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: