Հայաստան

ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի միջոցառմանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թթ. ծրագրի ներքո իրականացվող «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր երեխաներին առնչվող գործերի վերաբերյալ պատասխանատու լուսաբանմանը և լրագրողական ձեռնարկի մշակմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանն անդրադարձել է, մասնավորապես, հանրային հնչեղություն ստացած հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահի ապահովմանը և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանմանը, երեխայի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակման խնդրին, նման տեղեկությունների տարածման նկատմամբ զգայուն մոտեցման անհրաժեշտությանը, ինչպես նաև այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրներին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում