Իսրայելական բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի մի քանի շրջաններ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը ծանր հրետանային զենքերով թիրախավորել է Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջաիյա և Թուֆֆահ թաղամասերը՝ միևնույն ժամանակ շարունակելով բնակելի շենքերի քանդման գործողություններ իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բացի այդ, Խան Յունիս քաղաքի արևելյան շրջանները հոկտեմբերի 30-ից ի վեր ենթարկվել են ծանր հրետանային հարվածների և իսրայելական ուղղաթիռների կողմից անդադար ռմբակոծման։

Իսրայելական ուժերը նաև հարձակվել են Արևմտյան ափի փախստականների ճամբարների վրա, խուզարկել են տներ և ձերբակալել մի քանի պաղեստինցիների։

Աշ-Շաֆա հիվանդանոցը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա շրջանում իսրայելական բանակի թիրախավորման հետևանքով պաղեստինցի է զոհվել։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ ​​շարժման հետ համաձայնության գալուց հետո հանձնել են իսրայելական ուժերի կողմից սպանված ավելի քան 200 պաղեստինցու մարմին։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 68 527-ի, վիրավորվել է  167 395 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը