Աշխարհ

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Ֆրանսիայի նախագահի բանագնաց Ժան-Իվ Լե Դրիանը ժամանել է Լիբանան՝ քննարկելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) երկարատև տեղակայման հնարավոր այլընտրանքները։ Այդ խաղաղապահ առաքելության մանդատը լրանում է 2026 թվականի վերջին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բաաբդա պալատում հանդիպումներից հետո բանագնացը կայցելի տեղահանվածների ապաստարաններ։

 Այցը տեղի է ունենում Իսրայելի կողմից հարավային Լիբանանում ընդլայնվող գործողությունների մտահոգությունների ֆոնին։

Մեկ միլիոնից ավելի լիբանանցիներ տեղահանվել են մարտի 2-ին «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելի հարձակումներից հետո։

Թեպետ ԱՄՆ միջնորդությամբ հունիսի 3-ին հայտարարվել էր Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հաստատման մասին, սակայն իսրայելական կողմը հայտարարել է, որ իրենք շարունակելու են գործողությունները լիբանանյան տարածքում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում