Ֆրանսիայի արդարադատության նախարարը բանտում այցելել է Նիկոլա Սարկոզիին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը այցելել է Փարիզի Սանտե բանտ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Le Figaro-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ բանտի տնօրենի ներկայությամբ ու տևել է 45 րոպե։ Հիմնական թեմաներից մեկը 70-ամյա նախկին նախագահի անվտանգության պայմաններն են եղել։ Դարմանենը նաև մոտ մեկ ժամ զրուցել է բանտի անձնակազմի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզի Սանտե բանտի երկու կալանավորներ կդատվեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին սպառնալու համար:

Աշխարհ

Սանտե բանտի երկու կալանավորների կդատեն Սարկոզիի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար

Սեպտեմբերի 25-ին դատարանը 2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզիին մեղավոր էր ճանաչել այսպես կոչված «լիբիական գործ»-ով՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ: Հետաքննությունը տևել էր ավելի քան 10 տարի: Դատարանը քարոզարշավի ֆինանսավորման մեջ որևէ անօրինականություն չէր գտել, սակայն Սարկոզիին մեղավոր էր ճանաչել նրանում, որ նա իր կողմնակիցներին արտոնել էր, հանդես գալով իր անունից, ֆինանսական աջակցություն ստանալ Լիբիայից, ինչպես նաև դիտարկել էր դիվանագիտական ​​​​պատասխան միջոցների մասին հարցը:

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ