Իսրայելը պատասխան քայլեր կձեռնարկի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ իսրայելցի պատանդներին չպատկանող մասունքներ վերադարձնելու պատճառով․ Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից գիշերը հանձնված մասունքները պատկանում էին մեկ այլ պատանդի, որի մարմինն արդեն հայտնաբերվել էր պատերազմի ավելի վաղ շրջանում իսրայելական ուժերի կողմից։ Նրա խոսքով՝ մասունքները չէին պատկանում անհետ կորած 13 պատանդներից որևէ մեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նեթանյահուն նշել է, որ երկրի ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկում կանցկացնի՝ որոշելու «Իսրայելի հաջորդ պատասխան քայլերը»։

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ են արել Նեթանյահուին կոշտ գործողություններ ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի դեմ։

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Կասեմը նշել է, որ բոլոր մարմինները գտնելը մարտահրավեր է Գազայում ավերածությունների մասշտաբի պատճառով։

«ՀԱՄԱՍ-ը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ մնացած մարմինները հանձնելու համար, որպեսզի այս հարցը ամբողջովին լուծվի և որքան հնարավոր է՝ շուտ», - Reuters-ին ասել է Կասեմը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հաջորդ 48 ժամվա ընթացքում «շատ ուշադիր» կհետևի ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների աճյունները վերադարձնելու գործընթացին։

Վերջին մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսից ծանր տեխնիկայի ժամանումից հետո պատանդների մարմինների որոնումներն արագացել են:

Reuters-ը նշում է, որ Գազայի հատվածում դեռևս պայթյունների ձայներ են լսվում, քանի որ իսրայելական ուժերը շարունակում են քանդել այն տարածքները, որտեղ դեռևս տեղակայված են:

Հայերեն

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը