Ինչու համընդհանուր համաներում չի նախատեսվում․ պարզաբանում է արդարադատության նախարարը

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանեց, թե ինչու այս փուլում Հայաստանում համընդհանուր համաներում նախատեսված չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Կառավարությունը ցանկանում է անհատական մոտեցում ցուցաբերել ազատությունից զրկված անձանց նկատմամբ։

«Ցանկանում ենք ոչ թե համընդհանուր կերպով լուծել մարդկանց խնդիրը, որոնք կատարել են իրավախախտում և գտնվում են անազատության մեջ, այլ անհատական ձևով գնահատել նրանց վարքը՝ օբյեկտիվորեն ուսումնասիրելով, որպեսզի նրանք կարողանան հավակնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման։ Եվ մենք հենց այդ գործիքակազմն ենք փորձում զարգացնել»,- ասաց Գալյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե 2018 թվականից ի վեր, կարծես թե, վաղաժամկետ ազատման քիչ դեպքեր են եղել, Գալյանը հակադարձեց․

«Շատ դեպքեր են եղել։ Թվային տվյալներ այս պահին չունեմ, բայց մենք, անպայման կհրապարակենք։ Գործնականում բազմաթիվ դեպքեր կան, երբ անձինք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվում են դատարանի որոշումներով»։ 

Հայերեն

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար