Շիրակի մարզպետն ու Կանադայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է մարզն՝ ընդգծելով, որ այն գյուղատնտեսական ուղղվածություն ունի, հատկապես հողագործությունը և անասնապահությունը բավական զարգացած են, հարուստ է նաև տուֆ քարով։

Դեսպանն ընդգծել է, որ Գյումրին առանձնակի է կարևորում, հատկապես, որ քաղաքի հետ կպված ջերմ հիշողություններ ունի

«Գյումրու հետ կապված շատ ջերմ հիշողություններ ունեմ, քանի որ տարիներ առաջ կնոջս ամուսնության առաջարկ Գյումրիում եմ արել և ինձ համարում եմ հայ փեսա։ 

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա վստահ եմ՝ եթե կա ցանկություն՝ ամեն ինչ կստացվի։ Մեր դեսպանատան բացումից երկու տարի է անցել, բավական աշխատանք է տարվել այս տարիների ընթացքում, թե մինչ այդ կենտրոնացել էինք կառույցի կայացման, հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման վրա՝ այժմ էլ անելու ենք հնարավորը ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման համար»։

Մարզպետն ու դեսպանը խոսել են համագործակցության հնարավոր տարբերակների, մասնավորապես տնտեսական հարաբերությունների զարգացման, տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, գործարար կապերի հաստատման մասին։

Հանդիպման ավարտին մարզպետն ու դեսպանը փոխանակվել են հուշանվերներով։

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ