Եվրոպա

Մեծ Բրիտանիայի վարչապետը ողջունել է ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ որոշումը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետը ողջունել է ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ որոշումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ողջունել է խոշորագույն ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների որոշումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ի իր էջում Սթարմերը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Միացյալ Թագավորությունն էր պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ՝ նշելով․ «Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն միացավ մեզ նույն նավթային ընկերությունների դեմ առարկայական պատժամիջոցներ սահմանելով։ Պուտինը պետք է վճարի իր անտեղի ագրեսիայի դիմաց։ Սպանությունները պետք է հենց հիմա դադարեցվեն»։

Միացյալ Նահանգները հոկտեմբերի 22-ին հայտարարեց ռուսական երկու նավթ արդյունահանող ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։  ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ «ժամանակն է դադարեցնել սպանությունները և անհապաղ դադարեցնել կրակը»։

«Հաշվի առնելով նախագահ Պուտինի հրաժարումը դադարեցնել այս անիմաստ պատերազմը, Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Կրեմլին», - ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում