Թուրքիա

Իսրայելը դեմ է Գազայում խաղաղապահ առաքելությանը թուրքական ուժերի մասնակցությանը

1 րոպեի ընթերցում

Իսրայելը դեմ է Գազայում խաղաղապահ առաքելությանը թուրքական ուժերի մասնակցությանը

Իսրայելը դեմ է Թուրքիայի մասնակցությանը խաղաղապահ զորախմբին, որը նախատեսվում է տեղակայել Գազայի հատվածի տարածքում՝ իրավիճակի կարգավորման ծրագրի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին:

«Այստեղ ոչ մի տարաձայնություն չկա, ես շատ հստակ կարծիք ունեմ այդ մասին։ Առաքելությանը թուրքական մասնակցություն չի լինի»,-պարբերականին հայտնել են վարչապետի գրասենյակից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում