Իսրայելը կրկին բացել է Գազայի հատվածի հետ սահմանի երկու հսկիչ անցակետերը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի իշխանությունները հոկտեմբերի 20-ին բացել են «Քերեմ Շալոմ» և «Քիսուֆիմ» հսկիչ անցակետերը Գազայի հատվածի հետ սահմանի հարավում և կենտրոնական մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Իսրայելի 12-րդ ալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ այդ երկու հսկիչ անցակետերը հոկտեմբերի 19-ին փակվել էին այն բանից հետո, երբ նույն օրվա առավոտյան անկլավի հարավի Ռաֆահ քաղաքի շրջանում արմատականների կողմից գնդակոծման հետևանքով սպանվել էր երկու իսրայելցի զինծառայող։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման համար և զինված ուժերին ցուցում է տվել «միջոցներ ձեռնարկել»։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել անկլավում տասնյակ թիրախների, որոնց հետևանքով շուրջ 30 մարդ է զոհվել։ Այնուհետև հոկտեմբերի 19-ի երեկոյան Իսրայելը հայտարարել է, որ վերսկսել է հրադադարի ռեժիմի պահպանումը Գազայի հատվածում։

Ynet լրատվական հարթակի տվյալներով՝ հոկտեմբեի 20-ին Իսրայել են ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները։ Ըստ Axios հարթակի տեղեկատվության՝ նրանց այցը նվիրված կլինի Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի կայունացմանը և կողմերի կոնկրետ քայլերի մշակմանը խաղաղության համաձայնագրի հաջորդ փուլ անցնելու ուղղությամբ։

Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները համաձայնության են եկել ամերիկյան ծրագրի առաջին փուլի վերաբերյալ, որը ենթադրում է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում և իսրայելական զորքերի հետքաշում համաձայնեցված դիրքեր։ Հրադադարի շուրջ համաձայնությունն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա