Ինչո՞ւ դառնալ գիտնական, և ինչպե՞ս է գիտությունը ծառայում պետության զարգացմանը. պատասխանները՝ Ազատության հրապարակում

5 րոպեի ընթերցում

Երևանում արդեն երկրորդ օրը շարունակվող «Գիտության շաբաթ. Հայաստան» միջոցառումն այս տարի միտված է պետության զարգացման գործում գիտության դերի ընդգծմանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախագծի նպատակն այսպես ձևակերպեց այս նախաձեռնության հանրահռչակման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը:

Նախորդ տարվա համեմատ որոշակիորեն փոխվել է միջոցառման ձևաչափը, ավելացել են մասնակցող նոր կազմակերպություններ: Տարբեր վայրերում անցկացվում են նաև ապակենտրոնացված միջոցառումներ: Նախատեսված է նաև «Երեք մարմինների խնդիրը» գրքի շնորհանդեսը: Հոկտեմբերի 1-ի երեկոյան կազմակերպվել էր «Բարև, ես եմ» կինոնկարի ցուցադրությունը:

Լիլիթ Մարգարյանը նշեց, որ ձգտելով «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը դարձնել ամենամյա սպասված միջոցառումներից մեկը՝ կազմակերպիչները փորձում են հարուստ բովանդակություն հաղորդել դրան, անդրադառնալ հետաքրքիր ու կարևոր թեմաների, ինչպես նաև լուծում ակնկալող խնդիրների:

«Նախորդ տարի առաջին անգամ անցկացված միջոցառման համար ընտրել էինք «Մոտեցնել գիտությունը հասարակությանը» կարգախոսը: Այս անգամ մեր կարգախոսն է «Զարգացնել գիտությամբ»: Ցանկանում ենք ընդգծել պետության զարգացման գործում գիտության դերի կարևորությունը՝ անկյունաքարային նշանակությունը: Հաճախ այդ դերն առաջին հայացքից չի նշմարվում, և մարդիկ չեն պատկերացնում, որ Հայաստանում առկա որոշ խնդիրների և մարտահրավերների լուծումը իրականում կախված է գիտական, ճարտարագիտական և մարդկային կապիտալի մրցունակության աստիճանից: Ըստ այդմ, փորձում ենք ստանալ այդ հարցի պատասխանը և այն ներկայացնել հասարակությանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա գտնում է, որ սահմանված նպատակին ծառայելու համար այս միջոցառումը պետք է դառնա ինստիտուցիոնալ հարթակ և լինի շարունակական:

«Գիտության դերն ու նշանակությունը կարելի է ընդգծել, արտահայտել տարբեր գործիքակազմի միջոցով, որի ընտրությունը կախված է նրանից, թե թիրախային ինչ լսարանների է ուղղված: Մարդիկ անմիջականորեն շփվում են գիտնականների հետ, որոնք բացատրում և ցույց են տալիս, թե գիտականորեն ինչպես կարելի է լուծել այս կամ այն խնդիրը»,- նշեց Լիլիթ Մարգարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ այս տարի միջոցառման այցելուներն անհամեմատ շատ են: Ուրախալի է, որ գերակշռում են երիտասարդները և դպրոցականները:

Հոկտեմբերի 1-ին ավարտվեց «Զարգացնել գիտությամբ» խորագրով թեմատիկ բլոկը: Հոկտեմբերի 2-ից միջոցառումները նվիրված են լինելու մասնագիտական կողմնորոշմանը: Առանցքային շեշտադրումն է՝ ինչո՞ւ դառնալ գիտնական ու ճարտարագետ: Երևանի Ազատության հրապարակում, որտեղ ընթանում է միջոցառումը, տաղավարները զբաղեցնելու են արդեն Հայաստանի տարբեր համալսարանների և մագիստրոսական բաժիններ ունեցող մյուս կրթական հաստատությունները: Իսկ հոկտեմբերի 3-4-ին միջոցառումները վերաբերելու են գիտական ֆանտաստիկային:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տաղավարը ներկայացնող երկրաբան Արման Հայրապետյանը պատմեց, թե ինչ է ներկայացված իրենց տաղավարում:

«Սրանք Քաջարանի հանքավայրից բերված կեռների նմուշներ են: Նաև ներկայացված է հորատաձողի փոքր մակետ՝ հորագլխիկով: Դրա միջոցով է ստացվում հորատահանուկը, որը երկրաբանները փաստագրում են, որոշում են դրա կազմը, առանձնացնում նմուշարկման ինտերվալները: Այնուհետև, կեռնի կեսը ուղարկվում է լաբորատորիա, որտեղ որոշվում է, թե այն ի՞նչ չափաբաժնով և ի՞նչ մետաղներ է պարունակում: Հետո, արդեն եռաչափ ծրագրերի միջոցով կատարվում է մոդելավորում, ընդգծվում է հանքայնացած մարմինը, և կարողանում ենք հասկանալ, թե որքան է տվյալ վայրում մետաղների միջին պարունակությունը և որ  խորություններում են դրանք գտնվում: Միայն դրանից հետո են ֆինանսիստները, տնտեսագետները որոշում հանքավայրի շահագործման նպատակահարմարությունը»,- պատմեց նա՝ ներկայացնելով նաև, իր խոսքով, Հայաստանում եզակի մի սարքավորում՝ ակուստիկ զոնդը, որի արձակած ձայնային ալիքները թույլ են տալիս բաց հորատանցքում տեսնել բնական ճաքերը, նրանց հզորությունը և տեղադիրքը տարածության մեջ:

Հայերեն

Եվրոպական ինդեքսները նվազել են - 02/09/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 02/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 02/09/26

Նավթի գներն աճել են - 02/09/26

Մադուրոն և նրա կինը դիմել են ԱՄՆ դատավորին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ