Եվրոպա

ՄԻԵԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը դրական է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը դրական է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգում և կարևորել Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու ՄԻԵԴ-ին, ինչը հանդիսանում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնասյուներից մեկը։

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով դրանց նպատակային ուղղվածությունը՝ արդարադատության համակարգի անկախություն, արդյունավետություն և հաշվետվողականության բարձրացում։

Մատիաս Գիյոմարը դրական է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Նա վերահաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառմանն առնչվող հարցեր և անդրադարձել արդարադատության համակարգի կայացման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում