Իսպանիան արգելել է իր բազաների միջոցով Իսրայել զենք տեղափոխող ամերիկյան նավերի տարանցումը

1 րոպեի ընթերցում

Իսպանիան արգելել է Իսրայելի համար զենք, զինամթերք կամ ռազմական տեխնիկա տեղափոխող ամերիկյան ինքնաթիռների կամ նավերի տարանցումը Կադիսի Ռոտա և Սևիլիայի Մորոն դե լա Ֆրոնտերա բազաների միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է El País պարբերականը։

Թերթի տվյալներով՝ սա վերաբերում է ինչպես ուղիղ Իսրայել ուղևորվող նավերին, այնպես էլ նրանց, որոնք կանգառից հետո վերջնակետ են ունենալու այդ երկրում։

Ուշագրավ է, որ Իսպանիան չի ստուգում ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռները կամ նավերը, որոնք կանգ են առնում իսպանական բազաներում։ Այսինքն, Պենտագոնը կարող է թաքցնել ամերիկյան նավերի տեղափոխած բեռը, սակայն թերթի աղբյուրների տվյալներով՝ դաշնակիցների միջև հարաբերությունները հիմնված են վստահության վրա, ինչը նման քայլի դեպքում լրջորեն կխաթարվի։

Իսպանիայի իշխանությունները կոշտ դիրքորոշում են ընդունել Իսրայելի նկատմամբ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ավելի վաղ Իսպանիայի նախարարների խորհուրդը հաստատել էր հրամանագիր, որը իրավաբանորեն ամրագրում է Իսրայելի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել