Միացյալ Նահանգներ

Սպիտակ տունն ավելի քան 40 երկրի մեղադրել է ԱՄՆ մաքսատուրքերի շրջանցման համար

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տունն ավելի քան 40 երկրի մեղադրել է ԱՄՆ մաքսատուրքերի շրջանցման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է փաստաթուղթ «Բեռների փոխադրման մեծ խաբեություն» վերնագրով, որում ավելի քան 40 երկիր և տարածք, այդ թվում՝ Իսրայելը, Ադրբեջանը, Վրաստանը, Կանադան, Շվեյցարիան և Ճապոնիան, մեղադրվել են Չինաստանից բեռներ փոխադրելիս ԱՄՆ մաքսատուրքերի շրջանցման նպատակով խարդախություններ անելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տունը։

«Միացյալ Նահանգների համար առաջանում է աճող մարտահրավեր՝ կապված երրորդ երկրների միջոցով ապրանքների անօրինական փոխադրման հետ՝ շրջանցելով գործող մաքսատուրքերը և առևտրային այլ միջոցները…. Այս հաշվետվության մեջ նշված է ավելի քան 40 երկիր, որտեղ գոյություն ունի անօրինական փոխադրման մեծ ռիսկ», - ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ այդ երկրները դիմում են չինական քիչ հայտնի լոգիստիկ ընկերությունների ծառայություններին՝ հասնելու առավելագույն խնայողության և «ԱՄՆ-ի հետ համաձայնությունների խախտման հետ կապված իրենց պլանների չբացահայտման»։

Այնուհետև հաշվետվության մեջ բերված է աղյուսակ, որում երկրներն ու տարածքները բաժանված են երեք կատեգորիայի՝ ըստ այն խախտումների թվի, որոնք կապված են չինական բեռների մատակարարման ժամանակ ԱՄՆ մաքսային կանոնների շրջանցման հետ։

Առաջին կատեգորիայում խախտումների ցածր թվով գտնվում են Իսրայելը, Հնդկաստանը, ԵՄ-ն, Թայվանը, Կանադան, Մեքսիկան և Ճապոնիան։ Երկրորդ կատեգորիայում են Բրազիլիան, Վիետնամը, Ինդոնեզիան, Մալայզիան, Թաիլանդը և Թուրքիան: Վաշինգտոնի կարծիքով՝ ամենաչարամիտ խախտողների թվում են Արգենտինան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, ԱՄԷ-ն, Աֆրիկայի, Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում