Միացյալ Նահանգներ

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները որակել է որպես սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար

2 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները որակել է որպես սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար

Հյուսիսային Կորեան դատապարտել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի առաջիկա համատեղ Ulchi Freedom Shield զորավարժությունները՝ նախազգուշացնելով, որ կպատասխանի «զսպման նոր մակարդակով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը։

«ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ներկայիս համատեղ զորավարժությունները հստակորեն տարբերվում են նախորդներից...., իսկ զորավարժությունների նպատակը պատերազմ վարելու մարտական ​​պատրաստվածության մշակումն է.... Այսպիսով, նրանք չեն թաքցրել, որ այդ զորավարժությունները միտված են մեր պետության դեմ իրական ռազմական առճակատման նախապատրաստությունների ավարտին», - ասվում է ԿԺԴՀ արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:

Նշվում է, որ զորավարժությունները «Կորեական թերակղզում և շրջակա տարածաշրջանում առաջացնում են իրավիճակի աննախադեպ մակարդակի ապակայունացում» և «անվտանգության լուրջ սպառնալիք» են ստեղծում ԿԺԴՀ-ի ու ամբողջ տարածաշրջանի համար։

«Նոր մակարդակի զսպման ուժերի կիրառում՝ ի պատասխան նոր մակարդակի սպառնալիքի. այսպիսին է անվտանգության ապահովման մեր մշտական սկզբունքը», - հայտարարել է Փհենյանը։

Ulchi Freedom Shield զորավարժությունները կմեկնարկեն օգոստոսի 17-ին և կտևեն մինչև օգոստոսի 27-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում