Podcast-Հարց բժշկին. Որոնք են ինքնաբուժման սահմանները և հակաբիոտիկների վտանգները

3 րոպեի ընթերցում

Դեղագիտությունը բժշկագիտության ամենաարագ զարգացող ոլորտներից է, սակայն դեղորայքի ոչ ճիշտ օգտագործման պատճառով մարդկությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Դեղագետների միջազգային օրվա առթիվ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նարինե  Միրզոյանի հետ զրուցել ենք դեղորայքի ճիշտ կիրառման, ինքնաբուժման սահմանների և հակաբիոտիկների չարաշահման վտանգների մասին։ 

«Բժշկագիտության նպատակը կանխարգելելն ու բուժելն է, որն այսօր հնարավոր չէ առանց դեղերի։ Նոր դեղերի ստեղծումը, թիրախների բացահայտումը և դրանց վրա ազդելու եղանակները դեղագիտությունը դարձնում են անփոխարինելի»,- նշում է նա։

Բժիշկը նաև զգուշացրեց ինքնաբուժության վտանգների մասին՝ նշելով, որ կան դեղեր, որոնք կարելի է գնել առանց դեղատոմսի։ Բայց կան նաև այնպիսիք, որոնք անպայման պետք է նշանակվեն բժշկի կողմից. «Ցավոք, մեզ մոտ այս սահմանները խախտվում են, ինչը մեծ վտանգ է ոչ միայն անհատի, այլև ամբողջ առողջապահական համակարգի համար։ Ամենավտանգավորն ինքնաբուժմամբ հակաբիոտիկների կիրառումն է: Տարիների ընթացքում որոշ հակաբիոտիկներ կորցնում են իրենց արդյունավետությունը։ Արդյունքում առաջանում է հակաբիոտիկակայունություն, և կան մանրէներ, որոնք չեն ենթարկվում որևէ դեղի ազդեցության։ Ցավոք, սա գլոբալ խնդիր է»,- նշեց մասնագետը: 

Անդրադառնալով ցավազրկողների ու վիտամինների չկարգավորված օգտագործման վտանգներին՝ Նարինե  Միրզոյանն ընդգծեց՝ ցավը պարզապես ախտանիշ չէ։ Շատ դեպքերում այն հուշում է լուրջ առողջական խնդրի մասին. 

«Ցավը պարզապես ընկճելով՝ մենք կարող ենք բաց թողնել հիվանդության ճիշտ բուժման հնարավորությունը։ Վիտամինների դեպքում ևս պետք է զգույշ լինել, դրանք պետք է ստանալ հիմնականում բնական սննդակարգից, իսկ դեղորայքային հավելումները կիրառել միայն բժշկի խորհրդով»,- մանրամասնում է Միրզոյանը։ 

Խոսելով ամենատարածված սխալների մասին՝ մասնագետն ընդգծեց, որ շատերը լսում են ծանոթների կամ հարևանների խորհուրդները՝ առանց բժշկի այցելելու, ինչը  կարող է վտանգավոր լինել։ Դեղերը պետք է ընտրվեն անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով հիվանդության ընթացքը, տարիքը, առանձնահատկությունները: 

 «Ինքնաբուժումը պետք է ունենա իր սահմանները։ Հակաբիոտիկները երբեք չպետք է կիրառվեն առանց բժշկի դեղատոմսի։ Իսկ բոլոր դեղերը պետք է ընդունել միայն ջրով և խստորեն հետևել ներդիրի ցուցումներին»,-ամփոփեց մասնագետը։ 

Դեղագիտության մասին մի շարք  հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը: 

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները:

Հայերեն

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին