Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հրատապ հարցեր

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ Ֆրանսիան Ղազախստանի հիմնական և հուսալի գործընկերն է Եվրոպական միության շրջանակներում։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ նախկինում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունները շոշափելի արդյունքներ են տալիս տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում։ Մշակութային և հումանիտար կապերը նույնպես արդյունավետորեն զարգանում են։

Ղազախստանի և Ֆրանսիայի նախագահները նաև մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական հրատապ հարցերի շուրջ։

Հանդիպումից հետո Մակրոնը Տոկաևի հետ բանակցություններն արդյունավետ է որակել՝ բարձր գնահատելով Ղազախստանի և Ֆրանսիայի միջև ամուր գործընկերությունը։ 

«Մենք, ինչպես միշտ, հրաշալի հանդիպում ունեցանք։ Ես սիրում եմ Ղազախստանը։ Նախագահ Տոկաևն իմ մեծ ընկերն է, և մենք խոսեցինք տարածաշրջանի, հիմնական մարտահրավերների և մեր համատեղ հիանալի համագործակցության մասին։ Դա հիանալի հանդիպում էր», - նշել է նա։

Հայերեն Русский

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում