Մերձավոր Արևելք

Մակրոնը հայտնել է, թե որ դեպքում Ֆրանսիան կարող է դեսպանատուն բացել Պաղեստինի Պետությունում

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտնել է, թե որ դեպքում Ֆրանսիան կարող է դեսպանատուն բացել Պաղեստինի Պետությունում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Պաղեստինի Պետությունում դեսպանատուն կարող է բացել միայն այն բանից հետո, երբ ազատ կարձակվեն Գազայի հատվածում պահվող բոլոր իսրայելցի պատանդները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Le Monde-ն, Մակրոնն այս մասին ասել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթի ժամանակ։

«Ես կկարողանամ դեսպանատուն բացել Պաղեստինում, հենց որ 48 պատանդները վերադարձվեն», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նրա կարծիքով՝ հենց այդ ուղին թույլ կտա հասնել ինքնիշխան և ապառազմականացված Պաղեստինի պետության կառուցմանը։

«Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների պահանջներն Իսրայելին պակաս լուրջ չեն լինի։ Նրանք են որոշելու Իսրայելի հետ համագործակցության մակարդակն այն միջոցառումների հիման վրա, որոնք նա կձեռնարկի պատերազմի դադարեցման և խաղաղության շուրջ բանակցությունների համար», - խոստացել է Մակրոնը։

Մակրոնը նաև հայտարարել է՝ ակնկալում է, որ արաբական երկրներն էլ կկատարեն իրենց պարտավորությունները, կճանաչեն Իսրայել պետությունը և նրա հետ նորմալ հարաբերություններ կհաստատեն։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում