Մարզեր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Ողջի գետից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Ողջի գետից

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 18-ին, ժամը 14։17-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում