Գավառ համայնքում կատարվել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերում ավարտին են մոտենում ասֆալտապատ ճանապարհների փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են 2026 թվականի հունիսից, Գավառ քաղաքում, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Գանձակ, Հայրավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի ասֆալտապատ ճանապարհների փոսային նորոգումներն ու ճաքալցումներն ընդգրկել են շուրջ 3500 քմ մակերես։
Այդ նպատակով Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեից նախատեսված է հատկացնել 20 միլիոն դրամ։
Աշխատանքներն իրականացրել է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ- ն։