Տնտեսություն

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Հարկ վճարողների կողմից 2026թ. հունիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2026թ. հունիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 275-ով կամ 4.2%-ով:

Աշխատատեղերի վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ 2017 թվականի հունիսին Հայաստանում եղել է գրանցված 527 հազար 770 աշխատատեղ, 2026 թվականի հունիսին այդ թիվը հասել է 829 հազար 748-ի՝ ավելանալով 301 հազար 978-ով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում