Մարզեր

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ալաշկերտի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, հիմնանորոգումն ընդգրկում է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման, սալիկապատ մայթերի կառուցման և ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքներ։

Ալաշկերտի փողոցի մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է երկկողմանի սալիկապատ մայթերի կառուցում՝ 810 քմ մակերեսով։

Ալաշկերտի փողոցի ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն 611 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 410 գծամետր երկարությամբ և 2870 քմ մակերեսով։ Տեղադրվում է նաև ջրահեռացման համակարգ։

Հուլիսի կեսին մեկնարկած շինարարական աշխատանքները իրականացվել են շուրջ 25 տոկոսով։ Շինաշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

Մարտունոիի Ալաշկերտի փողոցն իր պատմության մեջ հիմնանորոգվում է առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում