Տրետուքում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել՝ 100 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 100 միլիոն 700 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 70 միլիոն 940 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 2-ը՝ պետական՝ 29 միլիոն 760 հազար դրամ արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 6068 մետր խմելու, 1000 մետր ոռոգման ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, հիմնանորոգվել է 232 գծամետր ճանապարհ, բնակավայրի կարիքների համար ձեռք են բերվել կիսաբեռնատար ամենագնաց ավտոմեքենա։
Տրետուքի ճանապարհի ասֆալտապատումն ու ավտոմեքենայի ձեռքբերումն իրականացվել են պետական ծրագրով՝ «Ռոյալ թի» ծրագրի շրջանակներում։