ԿԲ նախագահն անդրադարձել է միջնաժամկետում ներքին պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության ռիսկերին

2 րոպեի ընթերցում

Եթե կառավարությանը հաջողվի բյուջեի դեֆիցիտը ներկայիս 5.5 տոկոսից իջեցնել մինչև 4.5-ի, ապա, կարծում եմ, կունենանք շարունակաբար մակրոտնտեսական կայունության նաև երկրորդ գործիքը՝ ֆիսկալ քաղաքականության կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Պարզաբանելով այսօր ներկայացված զեկույցում նշված «միջնաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի վրա ընդլայնման ուղղությամբ ազդեցության ռիսկեր» ձևակերպումը՝ ԿԲ նախագահը նշեց.

«Նկատի ունենք կառավարության կողմից հնարավոր ծախսերի ռիսկը: Օրինակ, բյուջեի դեֆիցիտն այսօր 5.5 տոկոս է ՀՆԱ-ում: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի բյուջեի դեֆիցիտն իջնի մինչև 4.5-ի: Եթե հաջողվի, կարծում եմ` կունենանք շարունակաբար մակրոտնտեսական կայունության նաև երկրորդ փիլերը (գործիքը - խմբագրություն), որը հենց ֆիսկալ քաղաքականության կայունությունն է: Վերջին տարիներին Կառավարության գործընկերների վարքագիծը բավականին պատասխանատու է այն առումով, որ և՛մենք, և՛իրենք բոլոր ջանքերը ներդրել ենք, որպեսզի երկրում պահպանվի մակրոտնտեսական կայունությունը: Ուստի, այստեղ ոչ թե խոսում ենք ինչ-որ բանի մասին, որը տեղի է ունենալու, այլ խոսում ենք պոտենցիալ ռիսկերի մասին: Այն է, որ եթե հանկարծ այդ ուղեգծից դուրս գանք՝ կենտրոնական բանկի կողմից լինելու է ազդեցության որոշակի նոր քաղաքականության անհրաժեշտություն»,- նշեց Մարտին Գալստյանը:   

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին