Գազայում իսրայելական ինտենսիվ հարվածների հետևանքով գրեթե 70 պաղեստինցի է զոհվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի կողմից իրականացվող հրետակոծությունների սաստկացման պատճառով սեպտեմբերի 16-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 68 պաղեստինցի, այդ թվում 43-ը՝ Գազա քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով անկլավի առողջապահական գերատեսչությունը։

Իսրայելական ուժերի ավիահարվածների ու հրետանային ռմբակոծությունների թիրախում են հայտնվել Գազա քաղաքի աս-Սուդանիա շրջանը, Թալ ալ-Հավա թաղամասը, աշ-Շաֆա բժշկական համալիրի դարպասները։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 428-ի, որոնցից 146-ը երեխաներ են։

Նախարարությունը հայտնել է, որ Գազայում գործող հիվանդանոցների շտապ օգնության բաժանմունքները չափազանց ծանրաբեռնված են և աշխատում են դեղորայքի ու անհրաժեշտ սարքավորումների պակասի պայմաններում։

Միավորված ազգերի կազմակերպության Պաղեստինի փախստականների հարցերով գործակալությունն ահազանգում է, որ Գազայի բնակիչների համար չկա անվտանգ վայր կամ ապաստան, և անհրաժեշտ են անհապաղ գործողություններ հրադադարի հասնելու համար։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը «անխոհեմ և սարսափելի» է որակել Իսրայելի հարձակումը Գազայի վրա։ Նա ընդգծել է, որ Իսրայելի հարձակումը կհանգեցնի ավելի շատ անմեղ քաղաքացիների մահվան և կվտանգի ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 964-ի, վիրավորվել է  165 312 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Մերձավոր Արևելք

Իսրայելը հաստատել է Գազայի վրա ընդլայնված ցամաքային գործողությունների մեկնարկը

Հայերեն

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին