Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական ​​հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որոնց ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական կամերային նվագախմբից, համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ երևանյան համերգով, հանդիսատեսը կվայելի Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ 

Հյուրախաղերի ժամանակացույց՝

  • Սեպտեմբերի 25` Փարիզ
  • Սեպտեմբերի 28` Սիեթլ
  • Սեպտեմբերի 29` Լաս Վեգաս
  • Հոկտեմբերի 2` Լոս Անջելես
  • Հոկտեմբերի 4` Նյու Յորք
  • Հոկտեմբերի 5` Բոստոն։ 

Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Խաչատրյանի, Ամիրխանյանի, Մանսուրյանի և Ազնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։

Մենակատարներ՝ 

  • Սիփան Օլահ՝ տենոր, գեղարվեստական և համերգային ղեկավար (Միացյալ Թագավորություն)
  • Հայարփի Եղիկյան. սոպրանո (Միացյալ Թագավորություն)
  • Աստղիկ Վարդանյան. ջութակ
  • Սոնա Բարսեղյան. դաշնամուր
  • Ջոել Մարտին. դաշնամուր (ԱՄՆ)
  • Հակոբ Մուրադյան. հոբոյ (Հայաստան-Ֆրանսիա)
  • Աշոտ Ղարիբյան. թավջութակ։
Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին