Մարզեր

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հարթագյուղ գյուղում ոտքը վնասած քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հարթագյուղ գյուղում ոտքը վնասած քաղաքացուն

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 14-ին, ժամը 15։23-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղում՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում