Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է «Թրամփի ուղի» նախագծին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է «Թրամփի ուղի» նախագծին առնչվող հարցեր

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳ նախարարությունը։

Արփինե Սարգսյանը կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդգծել խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի դերը։ Բարձր է գնահատվել նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, որոնցով ՀՀ-ի համար բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։

Նախարարն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։

Բրենդան Հենրեհենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա սերտ գործընկերությունը և կարևորել Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել այն։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում