Իրավունք

Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

1 րոպեի ընթերցում

Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Իջևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 120.8 քմ մակերեսով Քանդակագործների տնակը, օրենսդրության պահանջների խախտմամբ, համայնքի կազմում գտնվող փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների դիմաց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից 2003 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացվել է աճուրդի և օտարվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով:

Վարչական դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում